Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Ֆերիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.07.25 ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՌՈՒՍՏԱՄ ՀԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ֆերիկ համայնքի հարգելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը պատմական ընտրություն կատարեց՝ ընդունելով Սահմանադրությունը, որն ամրապնդեց Հայաստանի Հանրապետության անկախությունն ու պետականություն ստեղծելու մեր համատեղ կամքը։ Սահմանադրությունը մեր հասարակության համախմբվածության, արդարության և ժողովրդավարական արժեքների պահպանման հուսալի երաշխավորն է։ Այն հիմքն է, որի վրա կառուցում ենք մեր ապագան և մեր պետության ամուր ու կայուն զարգացումը։ Սահմանադրությունը ոչ միայն մեր անկախության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հիմնաքարն է, այլև յուրաքանչյուր ... Մանրամասն
27.06.25 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք։
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք։Այցին մասնակցում էին Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարները, Ազգային ժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ։Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել ուսուցչական կազմի և աշակերտների հետ՝ կարևորելով բարձրաձայնված խնդիրների լուծումը։Քննարկման ժամանակ ազգային ... Մանրամասն
23.06.25 ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

          Հարգելի՛ Ֆերիկցիներ․
 Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունիսի  30-ին՝  ժամը 14։00-ին, Հայաստանի   Հանրապետության  Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքապետարանում տեղի կունենա 2025 թվականի ավագանու թիվ 5-րդ  արտահերթ նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկի  համայնքապետարանի աշխատակազմ։

09.06.25 ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Սիրելի համաքաղաքացիներ, 2025 թվականի հունիսի 24-ին ողջ աշխարհում նշվելու է Արյունատվության միջազգային օրը։ Այդ օրը դուք հնարավորություն ունեք դառնալու արյան դոնոր մասնակցելով արյունատվության միջոցառմանը, որը կկազմակերպվի Արմավիրի բժշկական կենտրոնում։ Միջոցառման վայրը գտնվում է քաղաք Արմավիրում՝ Շահումյան փողոց 3, այն կկայանա 2025 թվականի հունիսի 24-ին, սկսած՝ ժամը 10։00-ից։ Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք։ Սա ամենամեծ մարդասիրական նվերն է, որ կարող ենք տալ։ Մենք հրավերում ենք ձեզ միանալ այս մարդասիրական շարժմանը, քանի որ ձեր փոքրիկ քայլը կարող է նոր կյանքի հույս և հնարավորություն դառնալ մեկ ուրիշի համար։ Միացեք մեզ արյուն նվիրելու և կյանք պարգևելու այս կարևոր գործում։

01.06.25 ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՌՈՒՍՏԱՄ ՀԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ փոքրիկներ, հարգելի՛ ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը կարևոր հիշեցում է յուրաքանչյուրիս՝ թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը, թե՛ մեզ՝ որպես ընտանիք, որ երեխաները մեր վաղվա օրն են, մեր հույսն ու վստահությունը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու սիրով ու ջերմությամբ լի միջավայրում, կրթվելու, զարգանալու և երազելու առանց վախի ու սահմանափակումների։ Մեր գլխավոր պարտականությունն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ իրեն ապահով, պաշտպանված և երջանիկ կզգա։ Ֆերիկ համայնքի ղեկավարության անունից վստահեցնում եմ, որ շարունակելու ենք անել առավելագույնը մեր համայնքի երեխաների բարեկեցության, կրթության ... Մանրամասն
22.05.25 ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ Ֆերիկցիներ․
 Տեղեկացնում ենք Ձեզ, որ մայիսի 30-ին՝  ժամը 14։00-ին, Հայաստանի   Հանրապետության  Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքապետարանում տեղի կունենա 2025 թվականի ավագանու թիվ 4-րդ նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկի  համայնքապետարանի աշխատակազմ։

20.05.25 ՀԱՄԱՅՆՔԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆԸ

Ֆերիկ համայնքի հարգելի՛ բնակիչներ, հորդորում ենք բոլորին խստորեն պահպանել համայնքի սանիտարական կանոնները և չթափել աղբը հանրային վայրերում, ջրատարներում, ճանապարհների եզրերին կամ այլ արգելված տարածքներում։ Նման վարքագիծը վնասում է մեր ընդհանուր միջավայրը, խաթարում է համայնքի մաքրությունն ու առողջությունը և խախտում օրենքով սահմանված կարգը։ Նշում ենք, որ աղբի անթույլատրելի տեղերում թափման յուրաքանչյուր դեպք կհետազոտվի, և օրենքի համաձայն պատասխանատուները կկիրառեն վարչական տուգանքներ։

16.05.25 «ՀԱԷԿ-Ի ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Ֆերիկի  Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի Անվան միջնակարգ դպրոցում  անցկացվեց «ՀԱԷԿ-ի միջուկային և/կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Շտաբային ուսումնավարժությանը մասնակցեցին Ֆերիկ համայնքի ղեկավարը, համայնքի տարհանման հանձնաժողովի նախագահ Անի Գրիգորյանը  և այլ աշխատակիցներ ինչպես նաև դպրոցի ուսուցչական անձնակազմը: Վարժանքի ընթացքում քննարկվեցին տարհանման և բժշկական աջակցման կազմակերպման, բնակչության իրազեկման, ինչպես նաև ճգնաժամային պայմաններում հաղորդակցման և համագործակցության մեխանիզմները։ Մասնակիցները գործնականորեն մշակեցին տարբեր սցենարների արձագանքման պլաններ, գնահատեցին ռիսկերն ... Մանրամասն
05.05.25 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Համապետական շաբաթօրյակի ընթացքում մաքրման ու աղբահանության աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցավ Ֆերիկ համայնքապետարանի աշխատակազմը և դպրոցի երեխաները։

28.04.25 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Հարգելի՛ հայրենակիցներ․
Համայնքում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է 2025 թվականի մայիսի 3-ին իրականացնել համայնքային շաբաթօրյակ։ Տեղական նշանակության խնդիրների շարքում կարևոր տեղ են գրավում աղբահանությունը, սանիտարական մաքրման աշխատանքները: Անհրաժեշտ է 2025 թվականի մայիսի 3-ին կազմակերպել և իրականացնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ՝ որում ակնկալվում է Ձեր ակտիվ մասնակցությունը։
Ձեզ ենք ներկայացնում շաբաթօրյակի իրականացման գործողությունների քարտեզագրված տարածքների սխեման:

04.02.25 «Ազդարարի՛ր Հայաստան» ծրագրի տեղեկատվական ձեռնարկ

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում մշակվել են հետևյալ տեղեկատվական ձեռնարկները:

15.01.25 ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ Ֆերիկցիներ․
 Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունվարի 30-ին՝  ժամը 14։00-ին, Հայաստանի   Հանրապետության  Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքապետարանում տեղի կունենա 2025 թվականի ավագանու թիվ 1-ին նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկի  համայնքապետարանի աշխատակազմ։

24.10.24 «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Արմավիրի մարզի «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 
Ընդունված որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում գործող դպրոցը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու կլուծվի դպրոց հաճախող եզդի աշակերտների միջնակարգ կրթություն ստանալու հարցը:
25.09.24 ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ Ֆերիկցիներ․
 Տեղեկացնում ենք Ձեզ, որ սեպտեմբերի 25-ին՝  ժամը 14 ։ 00-ին, Հայաստանի   Հանրապետության  Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքապետարանում տեղի կունենա 2024   թվականի ավագանու թիվ 9-րդ  հերթական նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկի  համայնքապետարանի աշխատակազմ։

12.08.24 ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ Ֆերիկցիներ․
 Տեղեկացնում ենք Ձեզ, որ օգոստոսի 20-ին՝  ժամը 14 ։ 00-ին, Հայաստանի   Հանրապետության  Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքապետարանում տեղի կունենա 2024   թվականի ավագանու թիվ 8-րդ  արտահերթ նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկի  համայնքապետարանի աշխատակազմ։

1 2


Բոլորը
Տեսահոլովակներ
Պատերազմն ու սերը՝ եզդիական թատրոնը Հայաստանում
   2:04 / 14:26   Հայաստանի եզդիաբնակ գյուղերով․ Ֆ
Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում բացվել է հիմնանորոգված
Ֆերիկ գյուղի եզդիները «Կլոճ» են պատրաստում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Ֆերիկ
093-147-222
ferik.gp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10022787@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԵՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner