Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչ Մրազ Բայլոզի Խուդոյանի 2025 թվականի նոյեմբերի 10-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչ Մրազ Խուդոյանի, Լայլե Խուդոյանի, Սեյրան Խուդոյանի, Նաթելա Խուդոյանի և Ռոզա Խուդոյանի սեփականության իրավունքով պատկանող 04-097-0109-0010 կադաստրային ծածկագրով 0.26հա վարելահողին կից նրա կողմից փաստացի ավել օգտագործվող 0.052հա վարելահողը ճանաչել Մրազ Խուդոյանի սեփականության իրավունքը:
2. Գյուղատնտեսական նշանակության 0.26հա վարելահողին կից, ի սկզբանե Մրազ Խուդոյանի, Լայլե Խուդոյանի, Սեյրան Խուդոյանի, Նաթելա Խուդոյանի և Ռոզա Խուդոյանի կողմից փաստացի ավել օգտագործվող, 0.052հա վարելահողը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ղեկավարի 2025թ. նոյեմբերի 10-ի թիվ-16-Ա որոշումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: