Այսօր: Երկուշաբթի, 17 Փետրվարի 2025թ.
Ֆերիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՖԵՐԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 16-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Ֆերիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ֆերիկ, 093-147-222, ferik.gp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2024 թվականի N 16-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում h սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում՝ այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչ Բշար Ամարի Մամոյանը դիմել է Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի՝ Կոմիտասի փողոցի 6 հասցեում գտնվող իրեն պատկանող /ըստ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 08.03.1991թ. թիվ 1 որոշման/ / 0.1949 հա օրինական և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների՝ նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի Կոմիտասի փողոցի 6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Բշար Ամարի Մամոյանիը /ծնված 25.06.1963թ./, գույքային իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0.1949հա հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ բնակելի տուն 76.7ք/մ կառուցված 1975թ., աստիճան 12.3/4 կառուցված 1975թ., բնակելի տուն 146.99/մ կառուցված 1975թ., ավտոտնակ 19.6 ք/մ կառուցված 1975թ., անասնաշենք 35.3ք/մ կառուցված 1975թ., խորդանոց 6.4ք/մ կառուցված 1975թ., լողավազան 9.0g/l կառուցված 1975:  2.Շենք-շինությունների  մակերեսները  ենթակա  են  ճշտման  համապատասխան  որակավորում  ստացած  անձի  կողմից:                                                                                                                                                                 

3. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ մարզերի միավորված ստորաբաժանմանը գրանցել Բշար մար Մամոյանին ծնված 25.06.1963թ./, սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում շված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք- Շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:                                                                                                                           4.Բնակելի տանը տրամադրել՝ հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի Կոմիտասի փողոցի թիվ 6 բնակելի տուն:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒՍՏԱՄ ՀԱՍԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Ֆերիկ
093-147-222
ferik.gp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10022787@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԵՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner